Երգչուհի Ալլա Պուգաչովան հերքել է հաղորդավար և հումորիստ Մաքսիմ Գալկինից բաժանվելու մասին լուրերը։ «Իզվեստիան»-ի փոխանցմամբ՝ Պուգաչովան լրագրողներին ի պատասխան ասել է․
«Ինձ ասել են, որ մենք Մաքսի հետ ամուսնալուծվում ենք։ Ո՛չ»։
Թել Ավիվում գտնվող աստղը և նրա ամուսինը, ի թիվս այլ հայտնիների, մասնակցել են ռուսական մշակույթին և նրա ազատությանը նվիրված համաժողովին։
Ավելի վաղ, Պուգաչովան նաև ասել էր, որ նախատեսում է աշնանը վերադառնալ Ռուսաստան: «Արձակուրդներն ավարտվում են, սեպտեմբերի 1-ին երեխաները պետք է գնան դպրոց. հիմա նրանք առցանց են սովորում»,- պարզաբանել էր նա։