Սոֆի Դևոյանն ու նրա ընտրյալը Դուբայում են․ նա հանգստից լուսանկարներ է հրապարակել

Պարուհի Սոֆի Դևոյանն Ինստագրամի իր էջի սթորի բաժնում լուսանկար է հրապարակել, որտեղ պատմել է հետևորդներին Դուբայ մեկնելու մասին: Սոֆին նաև սթորի բաժնում լուսանկար է հրապարակել իր ընտրյալի հետ՝ տեղեկացնելով, որ հանգիստը անցկացնելու է նրա հետ:

Նա լուսանկար է հրապարակել Al Seef-ից իր ընկերոջ հետ՝ կից գրելով. «Հեյ: Սկսվեց ամենաթույն ճամփորդություններից մեկը: Ձեզ տանում եմ Դուբայ: Պատրաստվեք, որ թողնեք լիքը մեկնաբանություններ, որ ես էլ սկսեմ կիսվել օգտակար ու հավես կոնտենտով: Իրենց հին քաղաքներից մեկում ենք՝ Al Seef-ում»:

Պարուհին պատմում է հանգստի, այցելած վայրերի և ընդհանուր ժամանցի մասին՝ հետաքրքիր փաստեր և դրվագներ ներկայացնելով: