Wing-ը Մալդիվներից նոր լուսանկարներ է հրապարակել և հայտնել՝ որքան է ծախսել հանգստի համար

Ինստագրամի բլոգեր և դերասանուհի Մաշը (Wing 21) իր միկրոբլոգում հանգստից նոր լուսանկարներ է հրապարակել և կից պատմել, թե որքան է արժեցել հանգիստն իր համար։

«Եթե ինձ հարցնեն` արդյո՞ք կա դրախտ, կասեմ, որ Մալդիվները հենց այն վայրն ա, որը դրախտ ա հիշեցնում, ու դրախտն աշխարհի վրա հենց էսպիսի տեսք ունի:

Օվկիանոս, սպիտակ ավազ, բնություն, պալմաներ, ամենից ու ամենքից կտրված կղզի, լռություն ու հարմոնիա: Իդեալական վայր` մեղրամիսն անցկացնելու դե կամ էլ մեզ նման պասիվ հանգիստը նախընտրող, ամբողջ աշխարհից կտրվել ուզող մարդկանց համար:

Մալդիվների մեր կղզի հասնելու համար երկար ճանապարհ կտրեցինք անցանք` 3 ինքնաթիռ ու մեկ նավ ենք նստել, բայց որ արժեր, դա հաստատ կարող եմ ասել:

Երևանից Դուբայ, հետո Մալդիվների մայրաքաղաք Մալե, իսկ հետո էլ կղզի, որում պետք է ապրեինք:

Մի փոքր անկեղծանամ նաև ու ինֆորմացնեմ ձեզ, որպեսզի դեպի Մալդիվներ շրջագայություն պլանավորելիս պատրաստ լինեք

Իրականում կղզին դրախտ էր հիշեցնում, բայց ավելի շատ VIP դրախտ:Մի 2մլն դրամ մուծում ես ու հանգիստ մտնում:Դա միայն թռիչքի, Մալդիվներ հասնելու և հյուրանոցում մնալու երկու անձի համար նախատեսված արժեքն էր: Ի դեպ, թեստավորվել պետք չէր, նույնիսկ եթե պատվաստված չեք:

Մեր փաթեթը ներառում էր նաև 3-անգամյա սնունդ: Բայց դե տեղի դրախտային հաճույքներից օգտվելու համար գոնե պետք է ձեզ մոտ որոշակի գումար ունենաք` մոտ 1000$-ի կարգի, քանի որ հյուրանոցի տարածքում ամեն բան վճարովի էր: Որպեսզի ավելի լավ պատկերացնեք, ասեմ, որ մեկ գավաթ գինու արժեքը 50$ էր:

Բայց եթե ուզում եք, որ ժամանակը կանգ առնի, հայնտվեք զուգահեռ իրականության մեջ, տեսնեք դրախտային արևածագներն ու մայրամուտները Հնդակական օվկիանոսի ափին, ուրեմն խնայել հաստատ չարժե»,- գրել է դերասանուհին։