«‎Արդեն 15 տարի է՝ ունենք ավանդույթ ընկերներով հանգստանալ աշխարհի տարբեր տեղերում․ այս տարի մեկով պակաս ենք լինելու‎»․ Մենչ

Դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, սոցցանցերի իր էջերում արխիվային լուսանկար է հրապարակել երգիչ հայկոյի հետ և կից գրառում կատարել։

«‎Արդեն 15 տարի է՝ ունենք ավանդույթ ամեն տարի 10 օր ընկերներով հանգստանալ աշխարհի տարբեր տեղերում։Այս տարի մեկով պակաս ենք լինելու․․․ Բայց միայն ֆիզիկապես ես պակասելու, Հայկո, վստահ էղի, որ մեր բոլորիս մտքերում ես լինելու‎»,- գրել է Մենչը։