Զգեստ, որը շոկի կենթարկի. Ադրիանա Լիմայի հակասական կերպարը Կաննում

Ռիհաննայի գլխավորությամբ՝ մերկ հղի որովայնը սոցիալական միջոցառումների ժամանակ, կարծես թե, դարձել է նոր թրենդ: Այսպիսով, Ադրիանա Լիման, ով շուտով երրորդ անգամ մայր է դառնալու, ամեն առիթով ցուցադրում է փոփոխված կազմվածքը։

Երեկ 40-ամյա բրազիլացի սուպերմոդելը Կանն է դուրս եկել լիբանանցի մոդելավորող Նիկոլաս Ջիբրանի զգեստով։ Ադրիանան կրել է 2008 թվականի հավաքածուից արխիվային կուտյուր զգեստ: Քրքումի գույնի զգեստը հատուկ լայնացվել է որովայնի հատվածում, դիզայներն այս հատվածին մետաղական դետալներով զարդարանք է ավելացրել։ Սակայն այս տարօրինակ դետալը՝ զուգորդված շատ ցածր նստող կիսաշրջազգեստի հետ, այնքան էլ չի զարդարել Լիմայի կազմվածքը, ավելի շուտ՝ հակառակը, գրում է Elle.ru-ն։