Դերասանուհի Լիա Զախարյանի իտալական հանգիստը շարունակվում է։ Հիմա էլ դերասանուհին մայրաքաղաք Հռոմ է հասել։ Լիան պարբերաբար թարմացնում է իր ինստագրամյան էջը՝ հրապարակելով հետաքրքիր կադրեր և վայրեր հեքիաթային Իտալիայից։ Վերջին լուսանկարներում դերասանուհին Կոլիզեումում է, լուսանկարներին կից Լիան նաև հետաքրքիր տեղեկություններ է հաղորդել ամֆիթատրոնի մասին։
Կոլիզեումը Հռոմ քաղաքի կենտրոնում գտնվող օվալաձև ամֆիթատրոն է։ Համարվում է, որ Կոլիզեումը կարող է տեղավորել մոտավորապես 50,000 – 80,000 հանդիսատես։ Չնայած երկրաշարժերի պատճառով մասամբ ավերված լինելուն, Կոլիզեումը մինչ օրս Հռոմեական կայսրության պատմական խորհրդանիշներից է և համարվում է Աշխարհի նոր յոթ հրաշալիքներից մեկը։