Շուշաննա Թովմասյանն ընտանեկան նոր լուսանկարներ է հրապարակել

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանն, ով բալիկի ծնունդից առաջ մեկնել էր ԱՄՆ և տևական ժամանակ է՝ ինչ բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում, ինստագրամյան իր էջում հրապարակել է ամուսնու և որդու համատեղ լուսանկարը՝ կից գրելով. «Իմ հանգստություն»:

Նշենք, որ Շուշաննան և «Երանի» ու «Երևի» հեռուստասերիալների ռեժիսոր Վահե Սայանն ամուսնացել են 2018 թվականին։ Զույգը մեկ որդի ունի։

Հավելենք, որ դերասանուհին տևական ժամանակ է՝ չի նկարահանվում հեռուստատեսային նոր նախագծերում։