«‎Մասիվցի եմ». Շպրոտը նոր լուսանկար է հրապարակել

ԱՄՆ-ում բնակություն հաստատած Շպրոտը լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. «Մեկ է՝ մասիվցի եմ»:

Նշենք, որ երգչուհին հաճախ է գալիս Հայաստան այցելելու իր մորը և հարազատներին, իսկ  հարցազրույցներից մեկում նա նշել է, որ ցանկություն ունի վերադառնալ Հայաստան:

«Կարոտն անասելի է, միայն մայրիկիս չէ, որ կարոտում եմ՝ գնալով սաստկանում է նաև հայրենիքի կարոտը: Ուզում եմ վերադառնալ, բայց այստեղ ես ինձ այնքան ապահով չեմ զգում, որքան ԱՄՆ-ում։ Ինձ մեղավոր եմ զգում մայրիկիս առաջ, որ հեռու եմ իրենից։ Ինչքան էլ ֆինանսապես օգնեմ, դա չի փոխարինի ֆիզիկական ներկայությանս: Յուրաքանչյուր զավակ պետք է լինի իր ծնողի կողքին, երբ նա ծերանում է»,- ասել է նա: