Ոճաբանը նշել է ցածրահասակ աղջիկների համար հիմնական հակաթրենդները

Dearly Bethany նորաձեւության բլոգի հեղինակը նշել է հինգ թրենդ, որոնցից պետք է խուսափեն ցածրահասակ կանայք։ Այդ մասին գրում է The Sun-ը։

Այսպիսով, ոճաբանը petite չափսերի աղջիկներին հորդորել է խուսափել ցածր գոտկատեղով ջինսերից, քանի որ դրանք տեսողականորեն կրճատում են ոտքերի երկարությունը։ Փոխարենը նրանք ավելի լավ է ընտրեն բարձր գոտկատեղով ջինսեր։

Նրա խոսքով` կոշիկները, որոնք ավարտվում են սրունքի մեջտեղում, ավելի կփոքրացնեն հասակը։ Բլոգերը խորհուրդ է տալիս ընտրել բոտիլյոններ, կամ կրել երկարաճիտ կոշիկներ, որոնք կօգնեն տեսողականորեն երկարացնել ոտքերը։

Այս սեզոնին ջինսերը պահանջվածից երկու չափսով մեծ են. դրանք ավելի ազատ և հանգիստ տեսք ունեն: Սակայն այս մոդելը նույնպես հարմար չէ ցածրահասակ աղջիկների համար։ Եթե ​​ցանկանում եք կրել մեծ չափսեր, ապա պետք է փորձել մինչև կոճը հասնող ջինսեր։

«Ոչինչ չի կրճատում կարճ ոտքերը, ինչպես ցածր գոտկատեղով զգեստը կամ կոմբինեզոնը», – նկատել է Բեթանին ևս մեկ սխալ:

Փոխարենը պետք է նախապատվությունը տալ բարձր գոտկատեղով զգեստներին ու կիսաշրջազգեստներին։

Վերջին սխալը, որից պետք է խուսափել, տունիկա կրելն է։ Եթե ​​դուք դեռ ցանկանում եք փորձել այս թրենդը, ապա պետք է ընտրեք միաձույլ գույնի տեսք, որը կօգնի ձեզ մի փոքր բարձրահասակ երևալ: