Հունիսի 1-ի օրվա խորհրդին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ մի շարք հայ հայտնիներ հրապարակել են իրենց երեխաների հետ լուսանկարներ՝ շնորհավորելով նրանց:
Tert.am Life-ը ներկայացնում է հայ հայտնիներից մի քանիսի ընտանեկան լուսանկարներն ու գրառումները:
Երգիչ Սարո Թովմասյանը լուսանկար է հրապարակել 3 երեխաների հետ՝ կից գրելով. «Պապան միշտ պաշտպանելու է ձեզ, շնորհավոր հունիսի 1»:
Սարոն ու կինը՝ Տաթևը, երեք երեխա ունեն ունեն՝ Վիկտորյան, Նիկան և Արմենը:
Երգիչ, դերասան և երգահան Արամ MP3-ն հրապարակել է որդիների հետ լուսանկար և մակագրել. «Ես ձեր պաշտպանված կյանքին մեռնեմ: Շնորհավոր հունիսի 1, պուճուրներ ջան»:
Աննա Դովլաթյանը և Դավիթ Աղաջանյանը հրապարակել են լուսանկարներ իրենց դստեր՝ Կարինայի հետ միասին՝ մակագրելով. « Այսօր աշխարհի ամենաբարի և ամենագեղեցիկ տոնն է, հրեշտակների օրն է: Թող երկրի բոլոր մանուկները լինեն առողջ և ունենան անհոգ մանկություն, իսկ մենք ամեն ինչ կանենք, որ նրանք ունենան ամենաերջանիկ, ուրախ և խաղաղ մանկությունը: Շնորհավոր հունիսի 1»:
Անահիտ Սիմոնյանը հրապարակել է որդու՝ Արմանի լուսանկարը՝ մակագրելով. «Իմ դժգոհ արջուկ»:
Ինստագրամյան իր էջում գրառում է արել նաև Ավետ Բարսեղյանը՝ տեղադրելով դստեր՝ Լուսեի նկարն ու կից գրելով. «Հայրենիքը՝ Յայրերից ժառանգածը չէ, հայրենիքը՝ Երեխաներից պարտքով վերցրածն է: Շնորհավոր հունիսի 1, ապրեք խաղաղ Հայաստանում»: