Հոլիվուդյան հայտնի դերասաններ Ռայան Գոսլինգն ու Եվա Մենդեսը հայտնել են իրենց ամուսնալուծության մասին:
Զույգը հանդիպել էր 2011 թվականին՝ «Սոճիների տակ» ֆիլմի նկարահանման ժամանակ: Դերասանների գործընկերները պատմում են, որ առաջինը Մենդեսն էր, ով սիրահարվելով որոշում է կատարել առաջին քայլն ու խոստովանում է Գոսլինգին իր զգացմունքների մասին:
Չնայած երկար տարիների համատեղ կյանքին՝ զույգը բավականին հեշտությամբ ամուսնալուծվեց: Աստղային զույգի ընկերները խոստովանում են, որ ընտանիքում Ռայանը միշտ սիրվողի դերում է եղել, իսկ նրանց բաժանման պատճառն այն էր, որ Եվան հիասթափվեց նման հարաբերություններից:
Գոսլինգն ընկերական շրջապատում միշտ աչքի է ընկել, սառը և անտարբեր բնավորությամբ: Մենդեսը լրագրողների հետ կիսվել է՝ պատմելով, որ ամուսնու համար ամենաառաջին տեղում աշխատանքն է:
Զույգի հարաբերություններում ճգնաժամը սկսվել է դեռ 2013 թվականից: Սակայն այդ ժամանակ նրանք հետաձգեցին իրենց ամունալուծությունը, որովհետև ծնվեց իրենց առաջնեկը:
Աստղերի երկրպագուները դեռ հույս ունեն, որ սա չար կատակ է, և Ռայանն ու Եվան շուտով կրկին կվերամիավորվեն: