Balenciaga ապրանքանիշը սկսել է 2022 թվականի աշնանային արշավը։ Լուսանկարների հեղինակը նկարչուհի, ռեժիսոր և լուսանկարչուհի Նադյա Լի Կոենն է։ Նոր հավաքածուն ներկայացրել է թոփ մոդել Բելլա Հադիդը։ Լուսանկարի համար 25-ամյա հայտնին փորձել է երկու կտորով կաշվե տաբատ, լայն ջինսե տաբատ, լողազգեստ և սպասվելիք հավաքածուից այլ իրեր։
Մի քանի լուսանկարներում Բելլան կիսամերկ է կեցվածք ընդունել, լուսանկարներում Հադիդին ընկերակցել է մոդել Աբդուն՝ լակոնիկ տաբատով և շապիկով։ Շուտով ապրանքանիշը կներկայացնի այլ կադրեր աշնանային նկարահանումներից։