Գուլպաներ. ամառային նորաձևության պարտադիր դետալը

Եթե խոսզքը զուգագուլպաների մասին չէ, այլ միջին չափի գուլպաների, ապա այդ  դարակը սովորաբար նորաձևությունից զերծ գոտի է:  Բայց այս համեստ աքսեսուարը այժմ դառնում է հագուստին ոճ հաղորդելու միջոց այն աստիճան, որ  որոշ գուլպաներ վաճառվում են իրենց մանրածախ արժեքից շատ ավելի թանկ գնով:

StockX-ը՝ առօրյա հագուստի հայտնի վերավաճառքի կայքը, հայտնում է, որ Hidden NY-ի գուլպաները առավել որոնված են: 14 դոլարանոց  գուլպաներն այստեղ  վաճառվում են մինչև 166 ֆունտ ստեռլինգով :

Վերջին հինգ տարվա ընթացքում  գուլպաները համառորեն  ճանապարհ են հարթում որպես ոճային աքսեսուար, հատկապես, երբ դրանք կրում են սլայդերների կամ սանդալների հետ: Հայտնի մարդիկ՝ Դեյվիդ Բեքհեմը, Քանյե Ուեսթը, Ֆարել Ուիլյամսը, Ջասթին Բիբերը, բոլորն էլ այս տեսքով են հայտնվում հասարակության մեջ: Նորաձևության գուրուներն այս տարի պնդում են՝ 2022 թվականի համար ձեր գուլպաների զգեստապահարանը թարմացնելը բացարձակ պարտադիր է:

Matchesfashion.com-ում գուլպաների վաճառքը տարեկան կտրվածքով ավելացել է 70%-ով: Եթե ​​նախկինում շեշտը դրվում էր գուլպաների վրա՝ որպես պրակտիկ աքսեսուար, ապա այժմ դրանք ավելի շատ են դիտարկվում: «Կաշվե կոշիկների հետ շքեղ գուլպաներ կրելը միանշանակ առաջնահերթություն է դարձել»,- ասում է տղամարդկանց հագուստի դիզայներ Դամիեն Փոլը