Էդ Շիրանը որոշել է լքել բեմը

Էդ Շիրանը որոշել է լքել բեմը, բայց ժամանակավոր:
Նրա՝ երկու տարի տևած «Divide Tour» համերգային շրջագայությունը նոր ռեկորդ է սահմանել. «Oak View Group» կազմակերպությունը օրեր առաջ հայտնեց, որ այն իր ունեցած հասույթով առաջինն է դարձել աշխարհում:
2 տարվա ընթացքում Էդ Շիրանը հասցրել է լինել 43 երկրներում, ուենալ 255 համերգ: Վաճառվել է 7 միլիոն տոմս:
Համերգային շրջագայությունից ստացված հասույթը կազմում է 775 միլիոն դոլար:
Երգիչը որոշել է մի փոքր դադար տալ և ժամանակ հատկացնել ընտանիքին, մասնավորապես կնոջը՝ Չերի Սիբորնին:
«Նա չի մեկնում երկարատև արձակուրդի: Սա, պարզապես, կարճաժամկետ հանգիստ է, որից հետո Էդ Շիրանը կվերադառնա ու կսկսի աշխատել իր նոր ալբոմի վրա»,- հավատացրել է նրա պրոդյուսերը: