Էնն Հեթուեյը Valentino-ի զգեստով՝ Bvlgari-ի բարձրարժեք զարդերի հավաքածուի շնորհանդեսին

Մայիսի վերջին իտալական Bvlgari-ն թողարկեց երեք րոպեանոց ֆիլմ՝ դերասանուհիներ Զենդեյայի և Էնն Հեթուեյի մասնակցությամբ, որի ռեժիսորը դարձավ Պաոլո Սորենտինոն։ Գովազդային արշավը կոչվում է «Անսպասելի հրաշքներ» (Unexpected Wonders), տեսահոլովակը նկարահանվել է Հռոմում։

Ֆիլմում Էնն Հեթուեյը կրում է Serpenti-ի, ինչպես նաև Divas’ Dream հավաքածուի նուրբ զարդեր և ժամացույցներ: Հռոմեական Bvlgari ոսկերչական տան հավաքածուի շնորհանդեսը տեղի կունենա Փարիզում, ուր արդեն ժամանել է Էնն Հեթուեյը։ Դերասանուհին ընտրել է Valentino-ի մանանեխագույն զգեստ։ Մնում է սպասել Զենդեյային: