Սննդամթերքի որ տեսակներն են խթանում մազերի աճը

Մազաթափությունը բավական տարածված խնդիր է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում, սակայն դրա դեմ պայքարի ժամանակակից ոչ բոլոր միջոցներն են արդյունավետ ու բավական մատչելի, ուստի մարդիկ փորձում են գտնել ավելի հասանելի ու արդյունավետ այլընտրանքային տարբերակներ

Ըստ ներզատաբան, սննդաբան Ալբինա Կոմիսարենկոյի՝  նման այլընտրանքային տարբերակներից մեկը կարող է լինել ճիշտ կազմված ու օգտակար տարրերով հարուստ սննդակարգը։ Ինչպես նշել է մասնագետը «Վեչերնյայա Մասկվա»-ի հետ զրույցում, առանձնահատուկ օգտակար են ձուկն ու ծովամթերքը, որոնք պարունակում են մի շարք օգտակար միկրոտարրեր, այդ թվում՝ ցինկ, յոդ ու ֆոսֆոր։ Նման բաղադրության շնորհիվ այս մթերքն օգնում է դարձնել մազերն ավելի նուրբ ու փարթամ։

Մասնագետը վստահ է, որ վարսերի վրա անչափ դրական ազդեցություն են ունենում նաև կանաչեղենն ու բանջարեղենը, որոնք հարուստ են մագնեզիումով, երկաթով ու կալցիումով՝ օրգանիզմի համար շատ կարևոր տարրերով։

Բացի այդ, առողջ, փարթամ ու փայլուն մազեր ունենալու համար սննդակարգը հարկավոր է հարստացնել նաև հատիկեղենով, հացահատիկներով ու ընկույզներով, որոնք կօգնեն պահպանել օրգանիզմում վիտամին В-ի անհրաժեշտ մակարդակը, գրում է gazeta.ru-ն։