Այս տարի «Նոր ալիք» երաժշտական մրցույթում Հայաստանը ներկայացրեց Տյոմ Հակոբյանը:
Երիտասարդը չկարողացավ մրցանակային տեղ զբաղեցնել, սակայն նա հիասքանչ ժամանց անցկացրեց՝ ծանոթանալով ու մտերմանալով տարբեր աստղերի հետ:
Կուլիսներում հանդիպելով Comedy club-ի լավագույն կատակերգուներից մեկի՝ Դեմիս Կարիբիդիսի հետ՝ Տյոմը ձեքից բաց չի թողել հնարավորությունը և նրա հետ զվարճալի տեսանյութ է նկարահանել, որը հետո ներկայացրել է իր ինստագրամյան հետևորդների դատին:
Տեսանյությում Կարիբիդիսը խոսում է հայերեն՝ հարցնելով երկրպագուների որպիսությունը:
Հիշեցնենք, որ «Նոր ալիք» երաժշտական մրցույթում հայաստանյան մեր ներկայացուցիչը զբաղեցրել է իններորդ հորիզոնականը: Այս տարի առաջին պատվավոր հորիզոնականը բաժին է հասել Ալբանիային, ով առաջին անգամ էր մանսակցում մրցույթին: