Հռիփսիմեն և Մարտինը նշել են իրենց կրտսեր որդու 1-ամյակը

Երգիչ-ամուսիններ Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանն երեկ տոնել են իրենց կրտսեր որդու առաջին տարեդարձը: Զույգն Ինստագրամում կիսվել է փոքրիկի նոր լուսանկարներով և շնորհավորանքներ է ընդունել։ Այս մասին գրում է BRAVO. am-ը։

«Ուղիղ մեկ տարի առաջ լույս աշխարհ եկավ մեր լուսավոր ձագուկը՝ Ռոբերտը: Աստծուց միայն խնդրում եմ՝ ամեն րոպե պահապան լինի քեզ, բալես: Շնորհավոր քո կյանքի առաջին տարին, մեր հրաշք»,- գրել է երգչուհին:

Մարտինը ևս շնորհավորել է որդու «լուսավոր ծնունդը»:

Հիշեցնենք, որ զույգի առաջնեկը՝ Լեոն, 7 տարեկան է: