Դերասան, հումորիստ Նորայր Նիկոյանի ընտանիքը շուտով կհամալրվի: Զույգի առաջնեկը՝ Աղասին, դեռ մեկ տարեկան չկա, և ծնողներն արդեն սպասում են իրենց երկրորդ երեխայի լույս աշխարհ գալուն: Այս մասին գրում է BRAVO.am-ը։
«Մենք սպասում ենք մեր երկրորդ հրաշքին»,- իր ուրախությամբ երիտասարդ հայրիկը կիսվել է Ինստագրամում:
Նա հրապարակել է նաև երեխայի սեռը պարզելու արարողության լուսանկարներն ու տեսանյութը: Փոքրիկ Աղասիին ամիսներ անց կմիանա եղբայրը: