Աշխարհում վատագույն գաղափարն էր. Ջեյ Լոն՝ Շակիրայի հետ ելույթ ունենալու մասին

MIAMI, FLORIDA - FEBRUARY 02: Shakira and Jennifer Lopez performs onstage during the Pepsi Super Bowl LIV Halftime Show at Hard Rock Stadium on February 02, 2020 in Miami, Florida. (Photo by Focus on Sport/Getty Images)

Հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ուղղակի կատաղել է, երբ տեղեկացել է, որ Սուպերբոուլի՝ Ֆուտբոլի ազգային լիգայի եզրափակիչ խաղի ընդմիջման շոուին պետք է ելույթ ունենա մեկ այլ հայտնի երգչուհու՝ Շակիրայի հետ:

Ջոյ Լոյին առհասարակ դուրս չի եկել այն հանգամանքը, որ ինքը պետք է բեմը կիսի Շակիրայի հետ: Խոսքը 2020-ի փետրվարին տեղի ունեցած միջոցառման մասին է, որի վերաբերյալ հուշերով նոր վավերագրական ֆիլմում կիսվել է Լոպեսը:

«Աշխարհում վատագույն գաղափարն էր երկու հոգու հրավիրել այս շոուի համար»,- մեկնաբանել է 52-ամյա Լոպեսը ֆիլմում, որի պրեմիերան կայացել է Նյու Յորքում:

Ինպես գրում է Daily Mail-ը, երբ հայտարարվել է, որ Ջենիֆեր Լոպեսը և Շակիրան կգլխավորեն 2020 թվականին Մայամիի «Հարդ ռոք» մարզադաշտում կայանալիք Սուպերբոուլի ընդմիջման շոուն, երկրպագուները չէին պատկերացնում, որ Ջեյ Լոն ի սկզբանե ատել է այդ գաղափարը:

«Որպես կանոն՝ Սուպերբոուլի շոուում մեկ առաջատար դեմք է լինում, որը կառուցում է  շոուն: Դա վիրավորանք է ասելը, որ երկու լատինամերիկացի է հարկավոր անելու այն աշխատանքը, որ սովորաբար մեկն է արել»,- մեկնաբանել է Լոպեսի մենեջեր Բենի Մեդինան:

Աղբյուրը գրում է, որ Լոպեսը և Շակիրան, ի վերջո, եկել են համաձայնության առ այն, որ հնարավոր է միասին աշխատել, բայց նրանց հարաբերությունները սառն էին, թեև պրոֆեսիոնալ:

Ընդհանուր շոուն տևել է 14 րոպե, թեև Լոպեսը համոզված էր, որ կազմակերպիչները պետք է տրամադրեին 20 րոպե: