Բնական աֆրոդիզիակներ

Ժամանակակից բժշկությունը հաստատում է, որ որոշ մթերքներ իսկապես պարունակում են մարդու հորմոններին նմանվող նյութեր, որոնք խթանում են սեռական կարողությունները: Դրանք կոչվում են աֆրոդիզիակներ:
Արաբական «Սիրո արվեստը» գրքի մեջ նշվում է, որ հարսանիքից առաջ փեսացուին տապակած սոխով ձու էին հյուրասիրում:
Իսկ հնդկական սիրո արվեստին նվիրված «Կամասուտրայի» մեջ գրված է, որ սիրո գիշերից առաջ պետք է ուտել բրինձ, կաթով եփած ճնճղուկի ձվեր, տապակած սոխ և մեղր:

Սեխը ոչ միայն շատ համեղ է և օգտակար առողջության համար, այլև հնուց ի վեր հայտնի աֆրոդիզիակ է՝ սեռական ակտիվությունը խթանող միջոց։ Կակաոն նույնպես աֆրոդիզիակ է:
Նման մթերքներից է ելակը: Այս բուրավետ հատապտուղը մեծ քանակությամբ ցինկ է պարունակում, որը բարձրացնում է օրգանիզմում տեստոստերոնի մակարդակը:
Մեղրն ամենահամեղ և քաղցր աֆրոդիզիակն է: Եվ այն համարվում է սեռական էներգիայի բնական վերականգնիչ:
Արևածաղկի սերմերը հիանալի բնական աֆրոդիզիակներ են և B ու E վիտամինների շնորհիվ դրական ազդեցություն են թողնում պոտենցիայի վրա:
Որպես աֆրոդիզիակ՝ խուրման հայտնի է իր հրաշագործ ազդեցությամբ դեռևս Հին Եգիպտոսի ժամանակներից: Այն հիանալի կերպով մաքրում է արյունն ու բարելավում սերմնահեղուկի արտադրությունը: