Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դևիդսոնը հանգստանում են օվկիանոսի ափին. լուսանկարներ

Քիմ Քարդաշյանի և Փիթ Դևիդսոնի նոր լուսանկարների կողքով անհնար է անտարբեր անցնել։ Սիրահարները համատեղ հանգստի են մեկնել կղզիներ ու երկրպագուների հետ կիսվել իրենց շքեղ հանգստից մի քանի կադրերով։ Զույգը վայելում է արևը օվկիանոսի ափին։

Իհարկե, չենք կարող ևս մեկ անգամ չնշել, թե որքան երջանիկ է Քիմ Քարդաշյանը Փիթ Դևիդսոնի հետ հարաբերություններում։ Նոր լուսանկարներում երջանիկ ու սիրահարված Քիմ Քարդաշյանը կեցվածք է ընդունել լակոնիկ սև բիկինիով և ցուցադրում է իր սլացիկ կազմվածքը։ Իսկ Փիթ Դևիդսոնը ստիպված է համակերպվել իր նոր դերի հետ՝ որպես լուսանկարիչ աշխարհի ամենահայտնի կանանցից մեկի համար: