Ես հիմա անհավանական վայրում եմ. հայտնի ռուս ոճաբան Ռոգովը լուսանկար է հրապարակել Երևանից

Ռուս հայտնի ոճաբան Ալեքսանդր Ռոգովը հանգստի է եկել Հայաստան, այս մասին նա տեղեկացնում է իր ինստագրամյան ալիքում՝  չբացահայտելով մայրաքաղաք այցի նպատակը։

Ռոգովը տելեգրամյան իր էջում պատմում է Հայաստանի մասին՝ ասելով, որ Հայաստանը հյուրընկալ է։ Նրան նաև զարմացրել է, որ անձնագրային հսկողության ծառայությունում իրեն մի շիշ տեղական գինի են նվիրել։

Բլոգերը հիացած է Երևանով․ ոճաբանը, հատկապես Կասկադով։ «Ես հիմա անհավանական վայրում եմ, որը կոչվում է Կասկադ և գտնվում է Երեւանում։ Սա պարզապես լավագույն վայրն է, այստեղ ժամանակակից արվեստի քանդակների զարմանալի հավաքածու կա»,- նշել է Ռոգովը։

Ոճաբանը նաև ժամանակակից արվեստի էքսպոնատների լուսանկարներ է հրապարակել՝ այն ռետրոֆուտուրիզմ անվանելով։