Լուսինե Թովմասյանը Հայաստան է վերադառնում

Լուսինե Թովմասյանը, ինչպես գիտենք, շաբաթներ առաջ կրկին մայր է դարձել։ Երեխային լույս աշխարհ բերելու նպատակով Լուսինեն՝ ընտանիքի հետ միասին ԱՄՆ էր մեկնել և դեռ շարունակում է այնտեղ գտնվել։ Մոդելը նոր լուսանկար է հրապարակել իր Ինստագրամի էջում։ Լուսանկարում Լուսինեն աղջկա՝ Արիանայի հետ է։ «Վայելում  ենք Ամերիկայում անցկացվող վերջին օրերը»,- լուսանկարին կից գրել է Լուսինե Թովմասյանը։
Գրառումից կարող ենք եզրակացնել, որ ընտանիքը պատրաստվում է վերադառնալ Հայաստան։