Նավերի հեքիաթային տնակների երկիր․ Անահիտ Կիրակոսյանը լուսանկարներ է հրապարակել Հոլանդիայից

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն, ով այժմ իր հանգիստն է վայելում, հերթական լուսանկարներն է հրապարակել, բայց այս անգամ Հոլանդիայից՝ կից գրառում կատարելով․

«Հոլանդիա։ Այստեղ կյանքը մեծամասամբ երկու անիվի վրա է գլորվում առաջ, հեծանիվների, հրաշք ծաղիկների բույրի, նավերի հեքիաթային տնակների երկիր»։

Նշենք, որ Անահիտը տևական ժամանակ է ինչ ճամփորդում է։ Նա վերջերս եղել է Գերմանիայում, Չեխիայում, Ավստրիայում։