Կարոտում եմ հենց Երևանը, ի՛մ Երևանը. Արմինկան՝ Հայաստան վերադառնալու, վախերի և երկրպագուների հետ հանդիպման մասին

Երգչուհի Արմինկան Ինստագրամի իր էջում հարցուպատասխան է կազմակերպել։ Հետևորդները հետաքրքրվել են, թե երբ է երգչուհին վերադառնալու Հայաստան․ «Կարոտում եմ հենց Երևանը, ի՛մ Երևանը»,- ասել է երգչուհին և հավելել, որ դեռևս Հայաստանում չէ։

Նշենք, որ նա տևական ժամանակ է ինչ բնակվում է արտերկրում։ 

Հարցին`ինչպես ազատվել վախերից նա պատասխանել է․ «Ձեր բոլոր վախերը հանձնեք Աստծուն, ազատագրվեք և ապրեք խաղաղ»։

Նշենք նաև, որ Արմինկան հարցում է դրել իր էջի «Սթորի» բաժնում նշելով՝ եթե շատ են ցանկացողները գուցե կազմակերպի ֆան հանդիպում։