Հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը բավականին ակտիվ է սոցիալական կայքերում և հաճախ է իր միկրոբլոգում զվարճալի հրապարակումներ անում՝ բարձրացնելով իր հետևորդների տրամադրությունն ու հաղորդելով դրական էմոցիաներ:
Այս անգամ Գարիկ Մարտիրոսյանը հրապարակել է հին լուսանկար, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել երկրպագուների մոտ:
«Լուսանկարը գտել եմ ընտանեկան արխիվում: Իմ նախապապն է՝ Սպիրիդոն Բալտազարովիչ Մարտիրոսյանը և Խարլամովի նախատատը՝ Գերտրուդա Վոլդեմարովնան։ 1919 թվական: Իբիցա»,- լուսանկարին կից նշել է Մարտիրոսյանը:
Երկրպագուներին զվարճացրել է Գարիկի այս հրապարակումը: Մեկնաբանություններում շատերը կատակել են՝ նշելով, որ կինն ավելի շատ Նեզլոբինի նախատատը կարող է լինել:
Լուսանկարի կողքով աննկատ չի անցել նաև Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան:
«Չգիտեի, որ մեր ամուսնական լուսանկարից կոգեշնչվես ու նման հրապարակում կանես»,- կատակել է Ժաննան:
Հիշեցնեն, որ օրեր առաջ Գարիկ Խարլամովն իր իսնտագրամյան Story բաժնում կիսվել էր Գարիկ Մարտիրոսյանի զվարճալի լուսանկարով: