Երգչուհի Բեյոնսեն լուսանկարվել է բրիտանական Vogue-ի համար և հայտնվել նրա շապիկին։ Լուսանկարիչ Ռաֆայել Պավարոտտիի հեղինակած ամսագրի համար արված ֆոտոշարքում երգչուհին երկար սև զգեստով և փետուր գլխարկով կեցվածք է ընդունել ձիու վրա:

Մյուս լուսանկարներում նա հայտնվել է Swarovski բյուրեղներով ասեղնագործված ոսկե վերարկուով, կերպարը լրացրել են ոսկյա ծավալուն ականջօղերը։ Երգչուհին կեցվածք է ընդունել նաև փայլուն լեգինսներով և կորսետով, որը լրացնում է փետուր գլխազարդը։

Բեյոնսեն Instagram-ում հայտարարել է իր յոթերորդ՝ Renaissance ալբոմի թողարկման ամսաթիվը, որը կլինի նրա առաջին ալբոմը վերջին վեց տարվա ընթացքում։ Նոր ալբոմի առաջին մասը կթողարկվի հուլիսի 29-ին։



