Yves Saint Laurent-ը ներկայացրել է նոր աշնանային հավաքածուի գովազդային արշավը, որում նկարահանվել են Ռոմեո Բեքհեմը, Զոի Կրավիցը, Հեյլի Բիբերը և Դոմինիկ Ֆայքը («Էյֆորիա» հեռուստասերիալի աստղը)։
Լուսանկարների հեղինակը Գրեյ Սորենտին է՝ հայտնի իտալացի լուսանկարիչ և ռեժիսոր Մարիո Սորենտիի դուստրը։
Yves Saint Laurent-ի պաշտոնական ինստագրամյան էջում հրապարակված գովազդային կադրերից բացի Ռոմեոյի մասնակցությամբ կարճ տեսանյութ է հրապարակվել նաև նրա մայրը՝ դիզայներ, նախկին երգչուհի Վիկտորյա Բեքհեմը։
«Հպարտանում եմ քեզնով»,- գրել է նա՝ գրառումն ուղեկցելով սրտի էմոջիով։