Ռոմեո Բեքհեմը, Հեյլի Բիբերը և Զոի Կրավիցը` Yves Saint Laurent-ի նոր գովազդային արշավում

Yves Saint Laurent-ը ներկայացրել է նոր աշնանային հավաքածուի գովազդային արշավը, որում նկարահանվել են Ռոմեո Բեքհեմը, Զոի Կրավիցը, Հեյլի Բիբերը և Դոմինիկ Ֆայքը («Էյֆորիա» հեռուստասերիալի աստղը)։

Լուսանկարների հեղինակը Գրեյ Սորենտին է՝ հայտնի իտալացի լուսանկարիչ և ռեժիսոր Մարիո Սորենտիի դուստրը։

Yves Saint Laurent-ի պաշտոնական ինստագրամյան էջում հրապարակված գովազդային կադրերից բացի Ռոմեոյի մասնակցությամբ կարճ տեսանյութ է հրապարակվել նաև նրա մայրը՝ դիզայներ, նախկին երգչուհի Վիկտորյա Բեքհեմը։

«‎Հպարտանում եմ քեզնով»,- գրել է նա՝ գրառումն ուղեկցելով սրտի էմոջիով։