Հենրիխ Մխիթարյանի պատասխանը՝ Սիրուշոյի հրապարակած տեսանյութին

Երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջում երեկ հրապարակել է մի շարք տեսանյութեր և լուսանկարներ՝ ցույց տալով, թե ինչպես է որդիների հետ այգում ժամանակ անցկացնում:

Սիրուշոն նաև «Սթորի» բաժնում  կադրեր է հրապարակել, թե ինչպես է ֆուտբոլ խաղում իր տղաների հետ`հիշատակելով ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին։ Երգչուհին ավելի ուշ հրապարակել է նաև Հենրիխի պատասխանը․ «Կարծում եմ՝ քեզ մոտ ավելի լավ է ստացվում»։

Շարունակելով ֆուտբոլի թեման՝ Սիրուշոն հրապարակել է մեկ այլ լուսանկար, որին կից գրել է. «Կարծես թե, ես կերել եմ գնդակ»։