Երգչուհի Արմինկան, ով տևական ժամանակ է, ինչ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, այս օրերին գտնվում է Հայաստանում։ Երգչուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել է լուսանկարներ՝ պատմելով Հայաստանում անցկացրած ժամանցի մասին:
Նշենք նաև, որ երգչուհին պատմել է Դիլիջանում անցկացրած հանգստի մասին, նաև լուսանկարներ է հրապարակել Երևանի կենտրոնից՝ Կասկադից:
«Միասին ենք կրկին՝ Երևանս ու ես»,- մայրաքաղաքում արված լուսանկարներից կից գրել է երգչուհին։

