Արման Հովհաննիսյանը «Dimond Award 2022» մրցույթում արժանացել է «Տարվա լավագույն միջազգային վոկալ» տիտղոսին

2011 թվականից սկսած իրականացվում է Billboard Icon Award մրցանակաբաշխությունը: 2022 թվականին հեղինակավոր մրցանակաբաշխությանը նոմինացված է եղել Արման Հովհաննիսյանը, ով ներկայացված էր «Տարվա լավագույն միջազգային վոկալ» անվանակարգում:

Ինստագրամյան իր էջում Արման Հովհաննիսյանը հրապարակել է հոլովակ, որին կից գրել է.

«Ինձ համար մեծ պատիվ է այս մրցանակը։ Ես շատ շնորհակալ եմ այն ստանալու համար: Շնորհակալություն բոլորին ձեր աջակցության համար»: