Երգչուհի Աննա Դովլաթյանը, ով պարբերաբար թարմացնում է իր Ինստագրամի էջը՝ հանդես գալով նուրբ և գեղեցիկ կերպարներով, կրկին նոր լուսանկարներ է հրապարակել։ Նկարներում Աննան ամուսնու՝ երգիչ և դերասան Դավիթ Աղաջանյանի հետ է։ Երչուհին լուսանկարներում «Michael Kors» հայտնի բրենդի վարդագույն կարճ զգեստով է, իսկ որպես աքսեսուար ընտրել է խոշոր քարերով երկարավուն ականջօղեր։ Նկարներից դատելով՝ զույգը երջանիկ է և լավ ժամանակ է անցկացնում, ինչի մասին գրել է նաև Աննան՝ նկարների մեկնաբանության դաշտում։