«Լավ կլիներ, բայց դեռ պատրաստ չեմ». Լուսինե Թովմասյանը՝ քաշի, հասակի և երրորդ անգամ մայրանալու մասին

Լուսինե Թովմասյանը սոցցանցերում բավական ակտիվ է ու հաճախ է իր հետևորդների հետ կիսվում ընտանեկան կյանքի ուրախ պահերով: Հերթական անգամ առաջարկել է իրեն հարցել ուղղել, որոնք բավական տարատեսակ են եղել ու վերաբերել են կյանքի տարբեր կողմերին: Գրում է BRAVO.am-ը։

Արտաքինը

Շուրթերս բնական են ու երբեք որևէ ֆիլեր կամ բոտոքս չեմ արել: Կշռում եմ 56 կգ, իսկ հասակս 1.79 մ է:

Գեղեցիկ կազմվածքը հիմնականում գենետիկայի արդյունք է: Իմ դեպքում նաև մարզվելն ու ճիշտ սնվելն է օգնում:

Մաշկի խնամքի անփոխարինելի ապրանքներն ինձ համար խոնավեցնողն է՝ ցերեկային և գիշերային, աչքերի շուրջ մաշկի համար, արևապաշտպանը և բազմաֆունկցիոնալ լոսյոնը:

Երեխաները

Բնական ճանապարհով եմ ծննդաբերել բալիկներիս: Երկուսին էլ կերակրել եմ 3 ամիս, դա շատ կարևոր է ե՛ւ մոր, ե՛ւ նորածնի համար: Հղիության ընթացքում բժշկի թույլտվությամբ ճամփորդել եմ, մտավախություններ չկային:

Դեռ բալիկի չեմ սպասում: 3-րդ երեխայի մասին առայժմ չեմ մտածում, հիպոթետիկորեն, այո, լավ կլիներ, բայց դեռ պատրաստ չեմ:

Մասնագիտության հարցում երեխաներին միշտ կօգնեմ խորհուրդներով, բայց երբեք չեմ ստիպի կամ էլ պարտադրի:

Երեխաներս բոլոր պատվաստումները ստացել են, բայց սա այն հարցը չէ, որ ինչ-որ մեկը Ձեզ պետք է խորհուրդներ տա: Ես արել եմ, քանի որ դա պարտադիր է:

Նախասիրություններ

Ամենակարեւորն ինձ համար երջանիկ ու ինքնաբավ զգալն է: Սիրելի գիրքս Սելինջերի «Տարեկանի արտում՝ անդունդի եզրինն» է:

Անկեղծ ասած, ես միշտ տանը պատրաստում եմ, քանի որ պետք է: Հաճույք եմ ստանում տունը հավաքելուց, մաքրելուց, դասավորելուց: