20 տարի առաջ. Արմինկան հրապարակել է Հայկոյի հետ արխիվային լուսանկարներ

Երգչուհի Արմինկան, ով տևական ժամանակ է՝ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում այս շրջանում եկել է Հայաստան և պարբերաբար հրապարակում է լուսանկարներ իր հանգստից և անցկացրած ժամանցից:

Երգչուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել է արխիվային լուսանկարներ երգիչ, երգահան Հայկոյի հետ, որոնց կից գրել է. «20 տարի առաջ»:

Նշենք, որ Արմինկան և Հայկոն համատեղ ուսանել են Երգի պետական թատրոնում և եղել են «ոսկե սերունդ»-ից: