Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, լույս աշխարհ է եկել երգչուհի Սիրուշոյի և նրա ամուսնու՝ Լևոն Քոչարյանի 3-րդ երեխան։ Երգչուհին դեռևս ամիսներ առաջ հայտնել էր երեխայի սեռը՝ տեղեկացնելով, որ նրանք աղջիկ են ունենալու։
Սիրուշոն սոցցանցերի իր էջերում հայտնել է, որ երեխային Զաբել անունն են տվել։ Նրանք միավորել են երեխայի տատիկների անունները՝ Սյուզաննա և Բելլա` հավելելով, որ Զաբելը հայկական անուն է։
Ինչպես տեղեկացրել էինք, երգչուհին հղիության 8–րդ ամսում մեկնել է արտերկիր և հայտնել էր, որ երեխային ունենալու է արտերկում։