Դերասան Վահան Թովմասյանը հայր է դարձել (լուսանկարներ)

Դերասան, պրոդյուսեր Վահան Թովմասյանն ու նրա կինը՝ դիամահարդար Ջուլիետա Մխիթարյանը, ծնողներ են դարձել։ Զույգի երեխան լույս աշխարհ է եկել երեկ։ Այս մասին գրում է News.am-ը։

Ընտանիքի համալրման մասին լուրն Ինստագրամ սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Վահանի կինը․ զույգը դուստր է ունեցել, որին տվել են Էվա անունը։

Սոցցանցերի իր էջերում եղբորը շնորհավարել է նաև դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանը՝ հրապարակելով եղբոր լուսանկարը նորածին դստեր հետ։

Ի դեպ, Վահանն ու Ջուլիետան ամուսնացել են նախորդ տարվա նոյեմբերին։ Նրանք միմյանց հավերժ սիրելու երդում են տվել Երևանի եկեղեցիներից մեկում։ Զույգի կնքահայրը դերասան Ռաֆայել Երանոսյանն էր։