Վրացական արմատներով Միրանդա Շելիան հավատացնում է իր երկրպագուներին, որ երբևէ չի դիմել պլաստիկ վիրահատության կամ կոսմետիկ միջամտության:
Գեղեցկուհին մեծ ճանաչում ձեռք բերեց Իրինա Շեյքի հետ իր նմանության շնորհիվ: Իր ինստագրամյան բազմաթիվ երկրպագուների շնորհիվ մոդելն այսօր շատ լավ է վաստակում և պահանջված է բազմաթիվ մոդելային գործակալությունների կողմից:
Գեղեցկուհին սկսեց հանդիպել Վիկտորյա Լոպիրյովայի նախկին ամուսնու՝ Ֆեոդոր Սմոլովի հետ, ով շքեղ անակնկալներ ու ճոխ նվերներ էր անդադար մատուցում Միրանդային, իսկ մոդելը կսիվում էր իր նախանձելի կյանքով սոցիալական կայքերում հետևորդների հետ:
Բաժանվելով Ֆեոդորի հետ՝ Միրանդան սկսեց հանդիպել երգիչ Վլադիսլավ Ռամի հետ, ում MBAND խմբից վռնդել էր Կոնստանտին Մելաձեն՝ անվանելով անտաղանդ:
Ամիսներ առաջ լրագրողների հետ կապի են դուրս եկել Միրանդայի նախկին ընկերները, ովքեր որոշել են բացահայտել աղջկա իրական դեմքը՝ պատմելով լրատվամիջոցներին, որ մոդելը դիմել է 34 պլաստիկ վիրահատության:
Նրանք նաև ներկայացրել են Միրանդայի նախկին լուսանկարները, որոնք ապշեցրել ու հիասթափեցրել են երկրպագուներին: