Այս կիրակի Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը որոշել էին շքեղ մեքենա վարձել։ Նրանք դերասանի 10-ամյա որդու՝ Սեմուել Գարների հետ գնացել են մեքենաների վարձույթի գործակալություն և ընտրել վառ դեղին Lamborghini։
Ինչպես գրում է Daily Mail-ը, սակայն զույգն ու տղան չեն հասցրել վարել ճոխ մեքենան, քանի որ Աֆլեքի որդին նստել է ղեկին և պատահաբար բախվել է հետնամասում կանգնած սպիտակ BMW-ին։
Դերասանը և նրա ժառանգը դուրս են եկել մեքենայից՝ զննելու այն։ Ինչպես պարզվել է, լուրջ վնասվածքներ չեն եղել։ Ըստ TMZ-ի՝ տղան անմեղ է եղել։ Մեքենաները ուղղակի կանգնած էին իրար շատ մոտ։