«Խելացի աղջիկներին ոչ ոք չի սիրում». Յանա Կոշկինա

Դերասանուհի և մոդել Յանա Կոշկինան ռուսական շոու-բիզնեսի ամենահայտնի ու սեքսուալ աստղերից մեկն է: Գեղեցկուհուն անդադար հրավիրում են տարբեր հեռուստանախագծերի, նա բազմաթիվ առաջարկներ է ստանում հեռուստասերիալների կողմից՝ միաժամանակ համագործակցելով մոդելային գործակալությունների հետ: Ռուս աստղերից այս մոդելն ամենաբարձր վարձատրվողներից մեկն է:
Պատմելով իր հաջողության բանաձևի մասին՝ Յանա Կոշինան ապշեցրել է իր երկրպագուներին:
Գեղեցկուհին գերազանց է ավարտել դպրոցը և թատերական ակադեմիան: Նա տիրապետում է 5 օտար լեզուների և շատ է սիրում կարդալ: Սակայն հեռուստաէկրաններին Յանան իրեն դրսևորում է այլ տեսանկյունից. համարձակ, սեքսուալ ու մի քիչ հիմարիկ:
«Խելացի աղջիկներին ոչ ոք չի սիրում: Ես դա շատ շուտ կարողացա հասկանալ: Հենց դա է իմ հաջողության բանաձևը: Պետք է դիմացինին մատուցել այն, ինչի պահանջարկը նա զգում է»,- լրագրողների հետ զրույցում անկեղծացել է Յանան:
Դերասանուհին նաև խոստովանել է, որ դիմել է 8 պլաստիկ վիրահատության, որոնցից մեկի ժամանակ իր կյանքը մազից էր կախված: Սակայն նա չի զղջում իր այդ քայլերի համար:
«Ես ինքս եմ ինձ ստեղծել: Պետք է հաղթահարել բազմաթիվ դժվարություններ ու խոչընդոտներ, որպեսզի հասնենք մեր երազանքին»,- ասել է Յանան: