Մատենադարանում հուզվել էի. Արմինկան պատմել է իր և որդու երկխոսության մասին

Երգչուհի Արմինկան, ով տևական ժամանակ է` բնակվում է Միացյալ Նահանգներում, այս շրջանում Հայաստանում է: Երգչուհին այստեղ է եկել որդու հետ և երեկ այցելել է Մատենադարան:

Արմինկան ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով իր և որդու երկխոսությունը.  «Մատենադարանում էնպես էի հուզվել, որ Ալեքսը գրկեց ու ասաց՝ մամ, ինչի՞ ես լացում: Պատասխանը լսելուց հետո ասաց՝ մամ, ես հպարտ եմ, որ դու էսպիսինն ես, ու ես էլ քո նման եմ»: