Նախօրեին դերասանուհի Մեգան Ֆոքսը Նյու Յորքում աջակցել է իր ընկերոջը՝ Machine Gun Kelly-ին՝ վերջինիս նոր ֆիլմի պրեմիերային։
Երեկ կայացել է Մեգան Ֆոքսի սիրելիի՝ Քոլսոն Բեյքերի (ավելի հայտնի Machine Gun Kelly կեղծանունով) Machine Gun Kelly Life In Pink ֆիլմի պրեմիերան։ Միջոցառմանը զույգը ներկայացել է տպավորիչ զգեստներով։
Մեգանը փոխել է մազերի գույնը՝ դերասանուհին հանրությանը ներկայացել է բաց մազերով՝ վարդագույն երանգով, իսկ երեկոյի համար ընտրել է ժապավեններով և էքստրեմալ դեկոլտեով Nesni Dojaka մարմնագույն զգեստ։ Նրա սիրելին ընտրել է կապույտ տարրերով վարդագույն կտրված սվիտեր, որը չի թաքցրել նրա դաջվածքերով պատված որովայնը։