Ռոնալդուն սիրելիի հետ Իբիցայի ափերի մոտ հանգստանում է շքեղ զբոսանավի վրա (լուսանկարներ)

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է ընտանիքի հետ հանգիստը վայելել Իսպանիայում: Պապարացիները աստղային մարզիկին և նրա հարսնացուին՝ Ջորջինա Ռոդրիգեսին, լուսանկարել են Իբիցայի ափերի մոտ շքեղ զբոսանավի վրա հանգստանալիս և ընկերների հետ զվարճանալիս:

37-ամյա Ռոնալդուն և 28-ամյա Ռոդրիգեսը, որոնք երկու համատեղ երեխա ունեն, երջանիկ տեսք ունեն լուսանկարներում, գրում է Daily Mail-ը: 

Հայտնի է, որ զույգը հանդիպել է 2016-ին Gucci ապրանքանիշի խանութում, որտեղ Ռոդրիգեսը վաճառողուհի էր աշխատում: Զույգը դաստիարակում է հինգ երեխա, որից երկուսն է համատեղ: