Քենդալ Ջեներին նկատել են Դևին Բուքերի հետ առաջին անգամ բաժանման մասին լուրերից հետո

Մի քանի շաբաթ առաջ համացանցում լուրեր հայտնվեցին, որ Քենդալ Ջենները բաժանվել է Դևին Բուքերից։

Վերջերս համացանցում լուրեր հայտնվեցին, որ մոդել Քենդալ Ջենները բաժանվել է բասկետբոլիստ Դևին Բուքերից։ Զույգի երկրպագուները նկատել են, որ մարզիկի եղբայրը սոցցանցերում դադարել է հետևել աստղին։ Ավելի ուշ որոշ պարբերականներ հաստատեցին տեղեկությունը։ «Քենդալը զգում է, որ նրանք տարբեր ճանապարհների վրա են», – ասել էր ինսայդերը:

Երեկ Քենդալը համարձալ լուսանկար էր հրապարակել։ Ոմանք կարծում էին, որ այդ ամենն արվել էր նախկինին ցավեցնելու համար է, սակայն, թվում է, երկրպագուները սխալվել են։

Բանն այն է, որ հրապարակման հաջորդ օրը նախկին սիրահարներին նկատել են միասին։ Պապարացիները զույգին լուսանկարել են Մալիբուի Soho House-ում։ Ու թեև հասարակության մեջ ոչ մի զգացում չեն ցուցաբերել՝ համբույրներ, գրկախառնություններ (բացի ժպիտներից)։ Այնուամենայնիվ, լրագրողները եկել են այն եզրակացության, որ Քենդալն ու Դևինը կրկին միասին են։