Սելենա Գոմեսը՝ մինչև ազդրը ձգվող բացվածքով արծաթագույն զգեստով

Սելենա Գոմեսը ներկա է գտնվել «Սպանություններ նույն շենքում» սերիալի երկրորդ եթերաշրջանի պրեմիերային, որը տեղի է ունեցել Լոս Անջելեսում։ Նրան ուղեկցել են դերասաններ Մարտին Շորթը և Սթիվ Մարտինը, ովքեր Սելենայի հետ միասին խաղում են այնտեղ գլխավոր դերերը։

Երգչուհին լուսանկարիչների համար կեցվածք է ընդունել Michael Kors-ի փայլուն արծաթագույն զգեստով և Effy Jewelry-ի զարդերով: Հոլիվուդյան հայտնի ոճաբան Քեյթ Յանգը, ով աշխատում է նաև Դակոտա Ջոնսոնի, Ջուլիանա Մուրի և այլ աստղերի հետ, պատասխանատու է եղել Գոմեսի երեկոյան տեսքի համար։ Սելենան ընտրել է բացվածքով կիպ հանդերձանք՝ կրկին ապացուցելով իր հեյթերներին, որ իր «ավելորդ» քաշի մասին իրենց բամբասանքն իրեն ամենևին չի անհանգստացնում։

Այս գարնանն աստղը տեսաուղերձ էր ձայնագրել՝ այն ուղղելով քննադատողներին՝ ասելով, որ ինքը «կատարյալ է այնպիսին, ինչպիսին կա»։ Սելենան նշել է, որ «թքած ունի քաշի վրա, քանի որ մարդիկ այն շարունակ քննադատելու են»։