Զարուհի Բաբայանը, ով օրերս ֆոտոշարք էր տեղադրել Մոսկվայից, պարզվում է այնտեղ է աղջկա՝ Սոֆիի պատճառով։ Սոֆի Դևոյանը դարձել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի ուսանողուհի։ Զարուհի Բաբայանն էլ մեկնել է Ռուսաստան աղջկան աջակցելու առաջիկա օրերին։
Երգչուհին նոր լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել իր ինստագրամյան էջում՝ շնորհավորելով աղջկան նոր ուսումնական տարվա և գրանցած ձեռքբերումների կապակցությամբ։
«Այսօր իմ կյանքում շատ հիշարժան օր էր։ Իմ աղջիկը` Սոֆի Դևոյանը, դարձավ ուսանողուհի։ Առաջին դասարան, վերջին զանգ, ԲՈւՀ։ Ինչպես յուրաքանչյուր մայրիկ, ես էլ չգիտեմ, թե ինչպես թռան տարիները, բայց այս օրը հաստատ իմ հուշերի մեջ կզբաղեցնի իր ուրույն տեղը։ Հուսով եմ այն փաստը, որ Սոֆին հայրենիքից հեռու է, միայն ավելի ուժեղ ու համառ կդարձնի նրան, և ստացած փորձը և գիտելիքները կծառայեն մեր մշակույթի և մեր հայրենիքի համար։ Շնորհավո՛ր աղջիկս, շնորհավոր սեպտեմբերի 2»,- գրել է Զարուհի Բաբայանը։