Մեգան Ֆոքսի փեսացուն արյունոտ դեմքով է դուրս եկել գիշերային ակումբից

Այս գիշեր Machine Gun Kelly-ն ելույթ է ունեցել Madison Square Garden-ում՝ իր շրջագայության շրջանակներում: Երաժշտի համերգին, իհարկե, եկել էր նրա սիրելին՝ Մեգան Ֆոքսը։ Նա երկրպագուների հետ միասին վայելում էր հիթերը և հիանում իր ընկերոջով։ Շոուից հետո սիրահարները գնացել են մասնավոր երեկույթի, որտեղ տեղի է ունեցել մի բան, որը ոչ ոք չէր սպասում։

Երեկույթի ժամանակ Քոլսոն Բեյքերը կենաց է պատրաստել, իսկ հետո շամպայնի բաժակը ջարդել իր գլխին: Դրանից հետո երաժիշտը ստիպված է եղել լքել հաստատությունը, քանի որ սկսել է արյունահոսել։

Այժմ Քուլսոնի երկրպագուները մտահոգված են նրա առողջությամբ։ «Նա խելագար է, հուսով եմ, որ լավ է», «Խենթ է, լավ նայիր քեզ», «Լա՞վ ես»,- գրել են համացանցի օգտատերերը։