Երգիչ և դերասան Ջարեդ Լետոյի առանձնատունը հիացնում է իր շքեղությամբ ու անկրկնելի ոճով:
Արտիստն այս տունը ձեռք է բերել 25 միլիոն դոլարով:
Շշուկներ են պտտվում, որ աշխարհի ամենահարուստ մարդը՝ Ջեֆ Բեզոսը, ցանկացել է գնել Ջարեդից այդ առանձնատունը, սակայն երգիչը հրաժարվել է այն վաճառել: Բեզոսի սիրուհին՝ Լորեն Սանչեսը, բնակվում է արտիստի հարևանությամբ:
Լետոն լրագրողներին պատմել է, որ առանձնատան վերանորոգման համար նա ծախսել է 4 տարի: Տան մեջ նա փոփոխության է ենթարկել ամեն մանրուք:
1994 թվականին Ալիսիա Սիլվերսթոունի հետ «Խենթերն ու խելագարները» ֆիլմում նկարահանվելուց հետո, 1995 թվականին նա հայտնվում է «Ինչպես ստեղծել ամերիկյան անկողին» ֆիլմում, որտեղ նկարահանվում էր նաև Վայնոնա Ռայդերը։ Հենց այս ֆիլմերից հետո էլ Ջարեդը համաշխարհային ճանաչում է ձեռք բերում՝ տարիներ անց եղբոր հետ հիմնելով իր երաժշտակա խումբը՝ «30 Seconds to Mars»:
Հիմա 50-ամյա Ջարեդը «Forbes»-ի առաջատար հորիզոնականներում է: Նա նաև համարվում է աշխարհի ամենացանկալի տղամարդկանցից մեկը: