Համացանցում քննարկում է Սելենա Գոմեսի և Կարա Դելևինի համբույրը «Սպանություններ նույն շենքում» սերիալում

Համացանցում քննարկվում է «Սպանություններ նույն շենքում» կատակերգական-դետեկտիվ սերիալի երկրորդ սեզոնը, որտեղ Կարա Դելևինը նկարահանվել է որպես հրավիրված դերասան։ Արդեն երկրորդ դրվագում նրա կերպարի՝ Էլիսի և Մեյբելի միջև, որին մարմնավորում է Սելենա Գոմեսը, կա ռոմանտիկ տեսարան՝ արվեստի մասին զրույցն ավարտվում է կրքոտ համբույրով։

«‎Դա զվարճալի էր. Կա՞ աշխարհում մեկ մարդ, ով կհրաժարվի համբուրել Սելենային,- այս դրվագի նկարահանումների մասին պատմել է Կարան։ Մոդելը բացատրել է, որ իրեն շատ հարմար է նկարահանել, քանի որ ինքն ու Գոմեսը հին ընկերներ են։

«‎Մենք գրեթե երբեք չենք տեսնում միմյանց, քանի որ միշտ զբաղված ենք, ուստի հիանալի էր նրա հետ այդքան ժամանակ անցկացնելը, նրա հետ աշխատելը հիանալի է, անկախ նրանից, դուք ճանաչում եք միմյանց, թե՝ ոչ: Նա փայլուն է, լավագույն դերասանուհիներից մեկը, ում հետ երբևէ նկարահանվել եմ»,- հավելել է Դելևինը‎:

Ավելի վաղ, մինչ ընթանում էին եթերաշրջանի նկարահանումները, մոդելը մեկ անգամ չէ, որ իր տպավորություններով կիսվել է մամուլի հետ՝ նա ասել է, որ ինքն ու Սելենան նկարահանման հրապարակում «մեռնում են ծիծաղից, զրուցում են և բամբասում»։